| 30.03.2018, 10:27 | |
Սեքս սկանդալ Նովգորոդի մարզի Բորովիչի քաղաքում: Դպրոցներից մեկի փոխտնօրենը սեռական հարաբերություններ է ունեցել աշակերտուհիներից մեկի հետ: Այս մասին հաղորդում է Mash-ը: Տեղեկության համաձայն՝ նրանք չեն թաքցրել իրենց ջերմ զգացմունքները։ 17-ամյա Լիզան պարբերաբար հրապարակումներ է կատարում սոցիալական ցանցերում՝ նկարում նշելով իր սիրելի ուսուցչուհուն: Ուսուցչուհին էլ իր հերթին է լուսանկարներ հրապարակել իր էջում: Սակայն այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել նրանց համատեղ նկարներից մեկը, որտեղ նրանք համբուրվում են, լուսանկարը գրավել է ոստիկանության ուշադրությունը: Երկուսին էլ ոստիկանություն են հրավիրել, որտեղ նրանք մերժել են այդ նկարի իրական լինելը: Նրանց խոսքերով՝ նկարը սադրիչ բնույթ է կրել, և այն լավ ֆոտոշոփի արդյունք է: Աղբյուրի հաղորդմամբ՝ գործը հետաքննվում է: Ուսուցչուհու և աշակերտուհու միջև սեռական հարաբերության մասին տեղեկությունների հաստատման դեպքում քրեական գործ կհարուցվի:
| |
|
| |
| Դիտումներ: 1191 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





