loading...

Ինչպե՞ս է այս մոդելը դեմ գնացել բոլոր սկզբունքներին և հասել նպատակին. օրինակ, որը ոգեշնչում է բոլորին
27.03.2018, 11:05

28-ամյա Բերլանժ Պրեսիուլսը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որը վնասում է մաշկը և ոսկորները։ Աղջկա մոտ նաև չափազանց շատ են խալերը, որն էլ քաղցկեղածին բնույթ են կրում։ 

Սակայն հիվանդությունը աղջկան չխանգարեց, որ առաջ գնա և դառնա իր գործի մասնագետը։ Աղջիկը համագործակցում է MAC, Samsung и Johnnie Walker ընկերությունների հետ։ Այս ընթացքում աղջիկը երբեք առաջ չի բերել այն փաստը, որ հիվանդ է։ Սակայն որոշ ժամանակ անց մոդելը որոշեց այլևս չթաքցնել իր ոտքը և լինել այնպիսին, ինչպիսին որ ինքն է։ Մոդելային գործակալությունը մերժեց նրան և դադարեց աշխատել նրա հետ։

«Երբ ինչ-որ մեկը տեսնում էր ոտքս, սկսում էին ձեռք առնել և ծիծաղել ինձ վրա։ Նրանք ասում էին, թե տեսեք աղջկա ոտքը և փախեք սարսափից։ Այս ամենից հետո ես ինձ ավելորդ էի զգում։ Մտածում էի, թե ինչո՞ւ էին այսպես վարվում ինձ հետ։ Ինձ թվում էր, որ իմ ոտքը տգեղ է, ամենատգեղ բանը, որ երբևէ կարող էի տեսնել»։ 

Բերլանժը որոշել էր հրաժարվել հագուստից՝ չթաքցնելով ոտքը։ Շուտով աղջիկը կազմակերպեց իր սեփական ֆոտոշարքը բաց հագուստով։ 2016-ին նրան առաջարկեցին նկարահանվել լողազգեստների գովազդում։ Աղջիկն այս անգամ համարձակորեն մասնակցեց նկարահանմանը և ցուցադրեց վնասված ոտքը։ 

Հիմա Բերլանժը նորից վայելում է հայտնիությունը։ Նա հույս ունի, որ կարող է ներշնչել շատ աղջիկների, ովքեր ամաչում են իրենց արատներից։

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 359 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz