26.03.2018, 11:26 | |
Ներկայացնում ենք Քայլին և Ջոշին, ովքեր համոզված են, որ աշխարհը կանգուն է մնում բարի գործերի հիման վրա: Տղաները միասին շատ դրական տեսանյութեր նկարահանեցին, որոնց վեջում գոհ էին մնում բոլորը: Տղաներն ապշած մատուցողներին հսկայական թեյավճարներ էին թողնում, անտուններին փող էին նվիրում, ուրիշների փոխարեն վճարում էին ավտոլցակայաններում:
Այս դեպքում երիտասարդները շնորհակալություն հայտնեցին ճանապարհի մերձակա փոքր հյուրանոցի մաքրուհուն: Կինը քիչ մնաց՝ լաց լիներ, երբ տեսավ իր համար անծանոթների արածը: Քայլը և Ջոշը որոշեցին պարգևատրել մաքրուհուն աշխատասիրության համար՝ նրա համար հրաշալի անակնկալ պատրաստելով: Հոլովակի հեղինակներն անկողինը խառնեցին, սավանը մի կողմ գցեցին, անկողնու վրա 20-դոլարանոց թղթադրամներ շարեցին: Փողի մոտ երիտասարդները գրություն թողեցին, որում նշել էին. «այդ գումարը նվեր է, որ կինը հանգիստ կարող է իրեն վերցնել: Հետո երիտասարդները մահճակալի վրա սավան և ծածկոց գցեցին: Հեռանալուց առաջ երիտասարդները սենյակում տեսախցիկ տեղադրեցին և սպասեցին: Համար մտնելով՝ մաքրուհին առաջին հերթին սկսեց անկողինը հարդարել: Սավանների տակ գտած փողը նրան շոկի մատնեց: Իսկ երբ գրությունը կարդաց, քարացավ: Անծանոթները 500 դոլար էին թողել: Տղաները մի քանի րոպե անց հյուրանոց վերադարձան, գտան մաքրուհուն և ամեն ինչ բացատրեցին: Սկզբում կինը փորձում էր փողը վերադարձնել, բայց հետո տղաները համոզեցին փողը վերցնել: | |
| |
Դիտումներ: 891 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |