loading...

8-ամյա աղջնակը ներկա է գտնվել մոր ծննդաբերության ժամանակ. մինչ սա մայրը 3 անգամ կորցրել էր երեխաներին...
24.03.2018, 11:52

Քելսի Դեվիսի 8-ամյա աղջիկը երկրորդ անգամ է, որ մասնակցում է իր քրոջ լույս աշխարհ գալուն: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ երբ փոքրիկ Բրուկը դեռ 3 տարեկան էր: Այդ ժամանակ Քելսին հղիացավ երկրորդ անգամ և այդ ամենի մասին ասաց աղջկան: 

Նրանք նույնիսկ տոնական հագուստ էին գնել և դուրս եկել զբոսանքի: 

Մի քանի շաբաթ անց Քելսին կորցրեց երեխային: Երբ Բրուկը իմացավ այդ մասին շատ ծանր տարավ: Սակայն մայրիկը նրանց բացատրեց այսպես, որ այդ երեխան շատ թանկ էր և Աստված որոշեց փոքրիկին իր մոտ պահել: Այս խոսքերը մի փոքր հանգստացրեց երեխային:

2015թ. կինը իմացավ, որ կրկին հղի է: Նա սպասեց այնքան, որ այդ լուրը այլևս անհար էր թաքցնել: Քելսին Բրուկին բացատրեցթե, ինչպես են լույս աշխարհ գալիս երեխաները: Աղջիկը ցանկություն հայտնեց ներկա գտնվել ծննդաբերությանը: 2016թ. լույս աշխարհ եկավ Էլին, և Բրուկը նրա կողքին էր: 

Կրկին երկու տարի անց կինը իմացավ իր հղիության մասին: Նորից պետք է աղջիկ ծնվեր: Այս անգամ Բրուկը նորից որոշեց մոր հետ մնալ: Ավելին աղջկան պորտալարը կտրելու հնարավորություն տրվեց:

36 ժամ Բրուկը օգնում էր մայրիկին, նրան ջուր էր բերում և պարում էին քույրիկի սրտի տակտի հետ համաչափ:

 

Երբ ամեն ինչ ավարտվեց, Բրուկը սկսեց լացել: Բոլորը զարմացել էին, թե ինչու է լացում աղջնակը և նրա պատասխանը շատ զարմացրեց բոլորին: Նա ասաց, որ սա ուրախության արցունքներ են և նա չկարողացավ հուզմունքը պահել:

Ավելի ուշ Բրուկը նշեց, որ նրան այս փորձը շատ է դուր եկել: Նա մտածում է, որ իր և քույրերի կապը ավելի է մեծացել այսպես:

Միշտ չէ, որ կանանց հաջողվում է ծննդաբերել լավ պայմաններում: 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 525 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz