Հաքերները համացանցում տեղադրել են արքայազն Հարրի հարսնացու Մեգան Մարքլի կիսամերկ լուսանկարները (Photo)
20.03.2018, 15:21 | |
«Celeb Jihad» ինտերնետ-պարբերականն արքայազն Հարրի և Մեգան Մարքլի ամուսնությունից ուղիղ մեկ ամիս առաջ տհաճ անակնկալ է մատուցել ՝ հրապարակելով Մեգան Մարքլի կիսամերկ լուսանկարները: Մեգանը հրապարակված կադրերում թոփլես է, նա հանգստանում է ծովափին: Այս լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել, իսկ Քենսիգթոնյան պալատի ներկայացուցիչները հայտարարել են, որ դրանք իսկական չեն: Այն, որ կադրերը կարող են իրոք մոնտաժված լինել, չեն բացառում նաև մասնագետները: «Celeb Jihad» ինտերնետ-պարբերականը վստահելի աղբյուր չէ: Կայքը ժամանակին հրապարակել էր նաև Քեյթ Ափթոնի, Թեյլոր Սվիֆթի, Մեգան Ֆոքսի համարձակ լուսանկարները, իսկ որոշ ժամանակ անց պարզվել էր, որ դրանք կեղծ լուսանկարներ են: | |
| |
Դիտումներ: 594 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
loading...