| 14.03.2018, 15:24 | |
Թաո Պոռչոն-Լինչն ամենատարեց կինն է, ով զբաղվում է յոգայով: Նա 99 տարեկան է, սակայն շարունակում է զբաղվել պարով և յոգայով: Կնոջ գրաֆիկը րոպեներով է կազմված: Նա շատ է ճանապարհորդում, յոգայի դասընթացներ է տալիս և պրոֆեսիոնալ պարուհի է: Իր կյանքի ընթացքում 700-ից ավել մրցանակների է արժանացել: Պոռչո-Լինչը խաղացել է թատրոնում և նկարահանվել ֆիլմերում Էլիզաբեթ Թեյլորի հետ:
Կինը մի քանի կանոն է մշակել իր համար, որոնք օգնել են նրան պահպանել իր էներգիան, ուրախանալ ամեն մի վայրկյանով:
Երբեք այսօրվա գործը վաղվան մի թողեքԱմեն ինչ պետք է անել իր ժամանակին: Սա երջանիկ կյանքի գաղտնիքներից մեկն է:
Մի՛ լսեք նրանց, ովքեր չեն հավատում ձեր ուժերինՄիշտ կենտրոնացեք ձեր գործերի վրա: Մտածեք, որ ամեն ինչ կարող եք անել:
Հավատը մի կորցրեք Եթե հավատում եք ինչ-որ բանի, ուրեմն՝ շարունակեք հավատալ:
Ամեն առավոտ ինքս ինձ ասում եմ, որ այս օրը իմ կյանքի լավագույն օրն էԵվ այսպես՝ մարդիկ հավաքվում են իմ շուրջ:
Միշտ պահպանում եմ հետաքրքրասիրությունըԵթե հոգնել եք շրջակա աշխարհից, ապա դուք ընկճվում եք, և ամեն ինչ ձեզ զզվեցնում է:
| |
|
| |
| Դիտումներ: 442 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







