loading...

Աղջիկը համացանցում անվճար սեքս է խոստացել բոլոր նրանց, ովքեր կգան. եկել են ոստիկանները (Video)
11.03.2018, 08:57

19-ամյա բլոգերին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա անվճար սեքս է խոստացել բոլոր ցանկացողներին՝ գրելով հյուրանոցի իր հասցեն և սենյակի համարը։ Արդյունքում հյուրանոցի մոտ հազարավոր անծանոթներ են հավաքվել։ Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Սանյե քաղաքում։

Տարօրինակ առաջարկությունն աղջիկը տեղադրել է համացանցում՝ Qianjin Yeye ծածկանունով. «Մեկն ու մեկդ եկեք ինձ մոտ… Սեքս… Անվճար… 6316»: Գրառմանը նաև տեսանյութ էր կցված, որտեղ բլոգերը կիսամերկ տեսքով սեթևեթում է տեսախցիկի առջև։

Ըստ չճշտված տվյալների՝ մոտ երեք հազար մարդ է զանգել և եկել հյուրանոցի մոտ։ Իր հաջորդ գրառման մեջ աղջիկն արդեն աղաչել է դադարեցնել իրեն գրելը, քանի որ դա ընդամենը կատակ է եղել։

Հյուրանոցը տեղեկացրել է իրավապահներին, սակայն աղջիկն արդեն թաքնված է եղել։ Նրան գտել են մեկ այլ հյուրանոցում։ Աղջկան ձերբակալել են 15 օրով՝ մարմնավաճառության մեղադրանքով։ Նրան նաև տուգանել են 57 ֆունտ սթերլինգի չափով, իսկ սոցցանցերում ժամանակավորապես արգելափակել են նրա հաշիվները։

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 729 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz