loading...

Մարդուն ծաղրելու հաշվին հումոր անելն ու փորձել հաղորդումը ավելի դիտարժան դարձնելը, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չէ. Գոհար Հարությունյանն ու Լիլի
11.03.2018, 08:43

Երեկ Հանային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման Մարտի 8-ին նվիրված թողարկման հյուրը «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն էր: Հաղորդման ընթացքում Լիլին իր խոսքը կազմելիս մի քանի անգամ սխալվեց, նա պատմում էր, որ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ միացել է «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությանը եւ այցելել Նորքի տուն-ինտերնատ՝ շնորհավորելու տեղի կին բնակիչներին: Սակայն այս մասին խոսելիս Լիլին հուզմունքից չէր հիշում «Նորքի տուն-ինտերնատի» անունը: Այս միջադեպը հաղորդման ընթացքում հումորի վերածեցին հաղորդավարները՝ Արամ MP3-ին եւ Ավետ Բարսեղյանը, իսկ այսօր արդեն ֆեհբուքայն օգտատերերի կողմից հաղորդումը դիտարկվում է որպես ծաղրանք Լիլիի նկատմամաբ: «Ինչպե՞ս էին «Լավ երեկո»-ի հաղորդավարները «ղժժում» Միսս Արմենիայի հաղթող Լիլի Սարգսյանի վրա»՝ այս վերանգրով նյութերը վերջին ժամերին ամենաքննարկվողն են:

 

Life.panoram.am-ը թեմայի շրջանակում խոսել է «Միսս հայուհի» գեղեցկության մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանի եւ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ:

Գոհար Հարությունյանը նշեց, որ այս ամենի մեջ փորձել գտնել միայն վատը սխալ է: Նրա կարծիքով այդ միջադեպը առավել հետաքրքիր եւ ծիծաղաշարժ դարձրեց թողակումը, ավելին՝ իրեն անգամ թվացել է, որ այդ ամենը դիտմամբ է կազմակերպվել, որպեզի հումորային կողմը պահպանվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://life.panorama.am/hy/news/2018/03/10/gohar-lili/710087

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 415 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz