loading...

Ութ մետրանոց պիթոնը կուլ է տվել կատվին
08.03.2018, 09:40

Ավստրալիայում էլեկտրիկը փրկել մի ընտանիքի` նրանց կատվի վրա հարձակված պիթոնից: Միջադեպի տեսահոլովակն արժանացել է Daily Mail-ի ուշադրությանը:

Պատահարը տեղի է ունեցել մարտի 5-ին, Մոսսման քաղաքում: Էլեկտրիկ Բրայդի Մարոն իր հաճախորդներից մեկի տանից, որտեղ նորոգում էր լարերը, հեռացրել է օձին: Մինչ այդ պիթոնը հասցրել էր կուլ տալ ընտանիքի սիրելի կատվին: Կինը ձեռքերով բռնել է օձին և բաց թողել մոտակա անտառում:

Պարզվում է՝ Մարոն 15 տարի աշխատել է վայրի կենդանիների համար նախատեսված օթևանում: Այդուհանդերձ, նրան ապշեցրել են օձի չափերը (8մ, մոտ 8կգ): «Դա մի հսկայական օձ էր, որի հետ պետք էր շատ զգույշ լինել»,- նշել է նա:

Պիթոնի այդ տեսակը խոշորագույնն է Ավստրիալիայում: Դրա քաշը կարող է հասնել 30 կգ-ի, իսկ երկարությունը՝ 6 մետրի:

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 596 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz