| 08.03.2018, 08:58 | |
Մանկությունն այնպիսի հրաշալի օրեր ու հուշեր է նվիրում մեզ, որ մեծանալով շատերն են ցանկանում հետ վերադառնալ: Իսկ ահա Բրազիլիայում ապրում է աղջիկ, ով, հակառակ իր 31 տարիների, դեռ երեխա է: Մարի Աուդետեն ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր հետամնաց է: Նա չի խոսում, չի քայլում, լրիվ երեխային բնորոշ վարք է ցուցաբերում: Նա ունի այնպիսի հորմոնների պակասություն, որ եթե այդ խնդիրն ավելի վաղ հայտնաբերվեր, ապա նա նորմալ կզարգանար: Իսկ ծնողները, քանի որ չունեին գումար, հիվանդանոց են դիմել միայն, երբ աղջիկն արդեն 30 տարեկան էր: Բժիշկները կարծում են, որ նա կկարողանա զարգանալ միայն մասնակի՝ կկարողանա քայլել, ինքնուրույն ուտել, բայց հավերժ կմնա նորածին: Նրա մայրը մահացել է 13 տարի առաջ, և խորթ մայրը աղջկան խնամում է այն օրից, ինչ ամուսնացել է հոր հետ: | |
|
| |
| Դիտումներ: 490 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
