| 21.02.2018, 14:44 | |
Ամերիկայի Տեխաս նահանգից 29-ամյա Մոնիկա Ռայլին մի քանի տարի շարունակ կշռում էր 310 կգ, սակայն 2 տարի առաջ կինը պատրաստվում էր իր գիրության հաշվին դառնալ անշարժ, որպեսզի գրանցվի Գինեսի գրքում որպես ամենագեր կին:
Կինը համոզված է, որ ավելորդ քաշը շատ գրավիչ է: Բանն այն է, որ նրա ընկերը նույնպես համաձայն է նրա հետ. տղան մեծ հաճույքով է պատրաստում կնոջ համար կալորիաներով լի ուտեստներ, որպեսզի վերջինս էլ ավել քաշ հավաքի: Ռայլիի խոսքերով՝ նա չափազանց զարմացած է իր ընտրյալի հոգատարությունից, և սա նրան ավելի է ստիպում քաշ հավաքել, որպեսզի տղան խնամի իրեն:
Կինն օրական ուտում էր մի քանի կգ քաղցրավենիք, 6 ամբողջական նրբերշիկ, մեկ բաժին ճաշ և տարբեր տեսակի արագ պատրաստվող ուտելիքներ:
Զույգը ցանկանում է երեխա ունենալ, սակայն կնոջ ավելորդ քաշի պատճառով մի քանի անգամ կորցրել են երեխային: Հիմա կինը պատրաստվում է առողջ երեխա լույս աշխարհ բերել և դրա համար էլ սկսել է դիետա պահել:
| |
|
| |
| Դիտումներ: 930 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




