loading...

Մեքսիկայի երկնքում թռչող օբյեկտ է հայտնվել (տեսանյութ)
19.02.2018, 16:37

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում պարզ երկնքում երևում է անհայտ օբյեկտ: Շատերը, այդ թվում՝ տեսանյութի հեղինակը, ենթադրում են, որ դա ՉԹՕ է (չբացահայտված թռչող օբյեկտ. երկնքում հանդիպող անսովոր մարմին է, որը դիտորդի կողմից ճանաչելի չէ որպես մարդկությանը հայտնի որևէ առարկա):

 

Տեսանյութը տեղադրել է մեքսիկական Վիլլա դե Ալվարես քաղաքում բնակվող Ալիսիա անունով մի աղջիկ: Նա նշել է, որ իրեն ի սկզբանե թվացել է, որ չբացահայտված թռչող օբյեկտն ամպ է: Սակայան երկինքն անամպ է եղել: Նա հավելել է, որ թռչող ափսեն, որն ինքը նկարել է, նման չէ նաև օդապարիկի: 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 390 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz