06.12.2017, 23:21 | |
Երբ Քեթի Հիլդն ամուսնանում էր Ջերեմիի հետ, նա որոշեց երդվել նաև իր ամուսնու նախկին համատեղ կյանքի արդյունքում ծնված որդու՝ Լենդոնի առաջ։ Նա խոստացավ սիրել և հոգ տանել նրա մասին։ Դա շատ գեղեցիկ քայլ էր աղջկա կողմից։
Դրա համար էլ, երբ Քեյսին ոտքի կանգնեց հարսանիքի ժամանակ, Քեթին շնորհակալություն հայտնեց նրան, որ նա ընդունել է իրեն որպես ընկեր և թույլ է տվել դառնալ Լենդոնի ընտանիքի անդամ։ Նա խոստացավ լինել հրաշալի մայր նրա որդու համար՝ ասելով․ «Ես նրա մասին հոգ կտանեմ, կօգնեմ և կսովորեցնեմ ամեն օր»։ Նա խոստացավ հարգել, լսել և շփվել երեխայի հետ այնպես, ինչպես իր երեխայի համար կաներ որպես ծնող։ Նա ավարտեց իր խոսքը, իսկ նորաստեղծ ընտանիքի անդամները միասին ասացին, որ միշտ կլինեն մեկ ընտանիք՝ անկախ այն ամենից՝ ինչ կկատարվի իրենց կյանքում։ Ամեն օր չէ, որ հանդիպում ենք մի իրավիճակի, երբ տղամարդու նախկին կինը ներկա է լինում իր նախկին ամուսնու հարսանիքին։ Սակայն այս դեպքը պետք է օրինակ ծառայի մնացած բոլոր զույգերի համար, ովքեր մինչև բաժանվելը երեխա են ունեցել, քանի որ երեխան ոչնչում մեղավոր չէ։ | |
| |
Դիտումներ: 1418 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |