01.06.2017, 10:40 | |
Երեկ հայտնի դերասաններ Անդոյի և Ռաֆոյի նոր տեսահոլովակի պրեմիերան էր: Տեսակով տարբերվող և ասելիքով աննախադեպ այս հումորային հոլովակը կոչվում է «Դեպուտատի շոու», որի մեջ հումորի լեզվով խոսվում է մեր հասարակության մեջ տարածում ունեցող հասարակական տարբեր տհաճ երևույթներից: Ո՞ւմ է հասցեագրված տեսահոլովակը և ի՞նչ նախագիծ է սա. BlogNews.am-ը զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ. «Իրականում սա ոչ թե տեսահոլովակ է, այլ ներկայացման անոնս: Այն կոնկրետ ոչ մեկի հետ կապ չունի, ոչ մի կոնկրետ մարդու հասցեագրված չէ: Սա իմ, Անդոյի, Ռիչարդի, Արմենի ու Արշոյի պրոյեկտն է, որը մեր նոր ներկայացման նախաբանն է: Ներկայացումը հիմա գրվում է, կոչվելու է «Դեպուտատի շոու», դրա համար էլ տեսահոլովակը հենց այդպես է կոչվում: Հումորային, երաժշտական շոու՝ պարոդիաներով ու բեմադրություններով: Տեսահոլովակի ռեժիսորը Արշոն է, բառերի հեղինակը՝ Արմենը, երաժշտական պրոդյուսերը Ռիչարդն է, ես ու Անդոն էլ դերասան-կատարողներն ենք: Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ այս հոլովակը Անդո-Ռաֆո երաժշտական դուետի հիմք հանդիսանա, դերասան Ռաֆայել Երանոսյանն այսպես պատասխանեց. «Ոչ, որպես երաժշտական նախագիծ մենք չենք պատրաստվում ներկայանալ, սա պարզապես ներկայացման նախաբանն է: Իսկ նոր հոլովակներ էլի են լինելու՝ ռոքնռոլ, 6/8 ու էլի տարբեր երաժշտական ժանրերի մեջ: Ներկայացումը հագեցած է լինելու նմանակումներով»:
Կարճ ժամանակ անց տղաները թողարկելու են հերթական, 6/8 ժանրի մեջ հումորային տեսահոլովակը, որը խոստանում են անել ոչ պակաս լավը, քան առաջին հոլովակը: «Ես նորից եմ նշում՝ այս հոլովակները զուտ ներկայացման անոնսներ են, ու պետք չէ դրանց մեջ փնտրել ինչ-որ ենթատեքստեր կամ մեսիջներ։ Ուղղակի անոնս է, որը մինչև ներկայացման պրեմիերան կհուշի հանդիսատեսին, թե ինչ ներկայացում է լինելու «Դեպուտատի շոուն»,- զրույցի վերջում նշեց Ռաֆոն: | |
| |
Դիտումներ: 610 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |