loading...

2000-ամյա չինուհին աշխարհում ամենալավ պահպանված մումիան է
21.05.2017, 10:56

Նա մահացել է մ.թ.ա. 163 թվականին։ Երբ 1971-ին գտան նրան, մազերը պահպանված էին, մաշկը փափուկ էր, իսկ երակները դեռ պահում էին A կարգի արյուն։

Հիմա ավելի քան 2000 տարեկան Խին Ժուին Չինաստանի Հան դինաստիայի մումիայացված կին է, ով դեռ ունի իր մազերը, մաշկը կրկին փափուկ է և ունի ջլեր, որոնք հիմա էլ ծալվում են։ Նա շատ նման է ողջ մարդու։ Պատմության մեջ այս կինը հայտնի է որպես ամենալավ պահպանված մումիան երբևէ։

Խին Ժուին հայտնաբերել են 1971 թվականին, երբ բանվորները փորում էին Չանգշայի մոտակայքում գտնվող արշավանքների համար նախատեսված չոր ապաստարանը։ Նրա գետնադամբարանում կային ավելի քան 1000 թանկարժեք իրեր՝ ներառյալ դիմահարդարման, արդուզարդի պարագաներ, հարյուրավոր լաքապատված իրեր ու 162 փայտե ֆիգուրներ, որոնք պատկերում էին նրա ծառաների անձնակազմը։

Չնայած շուրջ 2000 տարի անց իրերի այսպիսի ամբողջություն գտնելը տպավորիչ էր, բայց ուսումնասիրողներին իսկապես ապշեցնողը Խին Ժուի ֆիզիկական պայմաններն էին։

Երբ նրան գտան, նրա մաշկը կենդանի մարդու մաշկ էր, որը դեռ փափուկ էր, խոնավ ու ճկուն։ Դա էլ դեռ հերիք չէ, պահպանվել էին կնոջ մազերը՝ թե՛ գլխի, թե՛ քթածակերի և թե՛ հոնքերի ու թարթիչների։

Գիտնականներին հաջողվեց դիահերձել կնոջը, ինչի արդյունքում նրանք բացահայտեցին, որ նրա 2000 տարեկան մարմինը նույն վիճակում էր, ինչ նոր մահացած մարդունը։

Այնուամենայնիվ, Խին Ժուի պահպանված մարմինն անմիջապես սկսեց վնասվել թթվածնի հետ շփումից հետո, ինչը սկիզբ դրեց մարմնի այլանդակմանը։ Այսպիսով՝ Խին Ժուիի նկարները, որ այսօր ունենք, չեն տալիս սկզբնական պատկերը։

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 393 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz