20.05.2017, 18:26 | |
McDonalds-ն իր գործունեությունը սկսել է շատ քչից։ Հիմա լինելով արագ սննդի ամենամեծ ցանցն աշխարհում՝ այն իր ճանապարհն սկսել է Կալիֆոռնիայի Սան Բերնանդինոյում համբուրգերների փոքրիկ վաճառակետից 77 տարի առաջ՝ 1940 թվականի մայիսի 15-ին։ Երկու եղբայրներ՝ Դիք և Մաուրիս Մաք Դոնալդները, բացեցին վաճառակետն ու այն անվանեցին «McDonalds Bar-B-Q»: Ավելի ուշ նրանք փակեցին այն ու վերաբացեցին 1948-ին։ Մենյուն ընդամենը 9 բան էր առաջարկում՝ համբուրգեր (0.15 $), չիզբուրգերներ (0.19$) և 0.10 $ արժողությամբ ըմպելիքներ (սուրճ, Կոկա-Կոլա, նարնջի լիմոնադ): 1954-ին վաճառակայանը գրավեց Իլինիոյս նահանգից կաթնային կոկտեյլներ վաճառող գործարարի՝ Ռեյ Քրոքի ուշադրությունը։ Քրոքը եղբայրներից «մեծ» պատվեր է ստանում՝ 8 կոկտեյլ, ինչը շարժում է նրա հետաքրքրասիրությունը։ Նա գնում է Կալիֆոռնիա՝ նրանց բիզնեսին ծանոթանալու համար ու ապշում է դրա արդյունավետությամբ։ Քրոքը համոզում է եղբայրներին՝ իրենց բիզնեսի ֆրանչայզինգը տալ նրան։ 1955 թվականին նա բացում է McDonalds-ի առաջին ֆրանչայզին։ Ռեստորանի վաճառքն առաջին օրը կազմում է 366$։ Մինչև 1958 թվականը McDonalds-ը վաճառել էր 100 միլիոն համբուրգեր, ու երկու տարի անց Քրոքը գնում է McDonalds ապրանքանիշի բացարձակ իրավունքը։ Ընկերությունն սկսում է մեծ արագությամբ տարածվել ամբողջ երկրով մեկ. 1965-ին ԱՄՆ-ում արդեն 700 McDonalds ռեստորան կար։
| |
| |
Դիտումներ: 306 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |