Հնգյակից երկու աղջիկների վիճակը միջին ծանրության է
| 18.05.2017, 19:08 | |
|
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, բայց կայուն: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից: Երեխաները բժիշկների հսկողության տակ են և դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ նրանցից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Հնգյակից 3-ը` երկու աղջիկը և տղան, մահացել են: | |
|
| |
| Դիտումներ: 651 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
loading...
