Լատվիացի պարաշյուտիստը աշխարհում առաջին անգամ ցատկել է դրոնից
| 13.05.2017, 22:28 | |
|
Լատվիացի Ինգուս Աուգսկալնուսը կատարել է աշխարհում առաջին թռիչքը դրոնից` 330 մ բարձրությունից: Հնարքի տեսանյութը հրապարակված է YouTube-ում: Հնարքը կատարվել է Ամասի շրջանում: Անօդաչուն մոտեցել է հեռուստահաղորդակցման աշատարակին, որից հետո Աուգսկալնուսը կախվել է դրան ամրացված խաչկապից: Անհրաժեշտ բարձրություն հավաքելուց հետո նա ձեռքերը բաց է թողել և բացել է պարաշյուտը: Նշվում է, որ հնարքի համար օգտագործված դրոնը հագեցած է եղել 28 շարժիչներով և ի վիճակի է եղել բարձրացնելու մինչև 200 կգ բեռ:
| |
|
| |
| Դիտումներ: 364 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
loading...
