10 հազար դոլար տուգանք` չթույլատրված վայրում ծխելու համար. Առողջապահության նախարար
01.06.2017, 10:38 | |
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվելիք քայլերի մասին, որոշակի փակագծեր է բացել: Նա ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում սահմանված կարգով կառավարություն է ներկայացվել ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը: Ըստ դրա, օրինակ`նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու միանշանակ եւ համապարփակ արգելք, իսկ արգելքը խախտելու դեպքում առաջարկվում է տուգանք` 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով: «Միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երեւույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա»,- համոզմունք է հայտնել նա: Միեւնույն ժամանակ պարզաբանել է, որ տուգանքը ոչ թե ծխողներին է վերաբերելու, այլ հասարակական վայրի սեփականատիրոջը: | |
| |
Դիտումներ: 498 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
loading...