Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1140 կրակոց
| 24.05.2017, 11:29 | |
2017թ. մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Արցախ ՊՆ մամուլի ծառայություն
| |
|
| |
| Դիտումներ: 473 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
loading...

