20.05.2017, 18:07 | |
http://asekose.am Մինսկի խումբը հանդես է եկել Ադրբեջանին դատապարտող`հասցեական քննադատությամբ`կապված առաջնագծում Բաքվի սադրանքների հետ։ Ադրբեջանն իհարկե այդ հայտարարությունը սվիններով կընդունի`կմեղադրի Մինսկի խմբին միակողմանի `հայամետ դիրքորոշման մեջ և այլն, սակայն ամենակարևոր դա չէ`ամենակարևորն այն հանգամանքն է, որ Բաքվի համար միևնույն են այդպիսի հայտարարությունները`Ադրբեջանը հասկացել է մեկ բան`ղարաբաղյան խնդիրը քաղաքական, դիվանագիտական լուծում չունի`պատերազմի պատրաստվող Ադրբեջանը Մինսկի խմբի հերթական, այո`նախորդներից ավելի կոշտ հայտարարությունն ընդունելու է ի գիտություն և շարունակի թե սադրանքները`ցույց տալու համար, որ նրանք «չվախեցան» Մինսկի խմբից, ինչպես նաև սեփական հասարակությանը ցույց տալով, որ անգամ գերտերությունները`ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, «հայերի կողմից» են և միակ ելքը Ղարաբաղը պատերազմի միջոցով «հետ բերելն» է։ Հայկակական կողմերը չպետք է շատ մեծ հույսեր կապեն կամ ոգևորություն ապրեն Մինսկի խմբի հայտարարությունից`Ադրբեջանը հենց պատրաստ լինի ապրիլի կրկնությանը`նրանք դիմելու են այդ քայլին`ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի «զանգերը» հետ չեն պահելու նրանց։ Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները, թուրք օդաչուների տեղակայումն Ադրբեջանի տարածքում`ադրբեջանցի օդաչուների մարզելու կամ նրանց կործանիչներով Ղարաբաղի դեմ հնարավոր գործողություններ սկսելը խոսում է այն մասին, որ Արցախի մասով դիվանագիտական հայտարարությունները չարժեն այն թղթի կտորը, որի վրա դրանք տպվում և տարածվում են։ Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը(SIPRI) հրապարակել է Ադրբեջանի կողմից 2015-2016թթ.-ին գնված զենքերի ցուցակը։ Ադրբեջանին զենքերի հիմնական մատակարարողներն են `Իսրայելը, ՌԴ-ը և Թուրքիան։ SIPRI-ի տվյալներով, նախորդ տարի Ադրբեջանն Իսրայելից գնել է OPV-62 նավեր, Orbiter-1K անօդաչու, «Барак-8» զենիթա-հրթիռային համակարգ, EL/M-2080 Green Pine հակահրթիռային համակարգի ռադարներ, LAHAT թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ, Harop անօդաչուներ, SandCat զրահամեքենաներ, Spike-NLOS ունիվերսալ հրթիռներ և այլն։ Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելից 2016թ.-ին պատվիրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։ Ելնելով վերոնշյալից ու այն հանգամանքից, որ Ադրեջանն ունի սեփական ռազմա-արդյունաբերական համալիր`ժամանակ առ ժամանակ ցուցադրում է զրահամեքենաներ, սեփական արտադրությամբ Զերբե անօդաչուներ, փորձում է ինքնաբավ դառնալ արկերի և այլ զինատեսակներում, Բաքուն պատրաստվում է լայնածավալ պատերազմի, սակայն դա երկարաժամկետ ռազմավարություն է։ Մեծ պատերազմն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ, սակայն լոկալ բնույթի հյուծիչ պատերազմն նրանց մարտավարական նպատակն է լինելու։ Ադրբեջանը գնում է անօդաչուներ՝ հետախուզական ու հարվածային, կամիկաձե տիպի անօդաչուների սեփական արտադրությունն է սկսել զգալով դրանց արդյունավետությունը ապրիլին։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ–ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։ Իսկ Spike-NLOS հրթիռները թույլ են տալիս խորքից` ուղիղ տեսանելիության առումով պաշտպանված դիրքերից, հարվածներ հասցնել խրամատներին ու ինժեներական կառույցներին`դզոտ, դոտ և այլն։ Ադրբեջանը փաստորեն, ըստ գնված զինատեսակների ցուցակի` շատ զինատեսակների մասին տեղեկատվությունը տեղ չի գտնում բաց աղբյուրներում, պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական` հայկական կողմի Քռի ափ դուրս գալը կանխող, պատերազմական գործողություններին։ Հայկական կողմերը պետք է լրջորեն վերլուծել ռազմական առկա իրավիճակն ու ելնելով նպատակահարմարությունից ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ իրականացնեն, քանի դեռ սպառազինությունների մրցավազքում խախտված բալանսը չի հասել կրիտիկական մակարդակի։ | |
| |
Դիտումներ: 520 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |