loading...

Հայկական կողմը կիրառել է «մարտական» ԱԹՍ-ներ․ Ադրբեջանի ՊՆ
17.05.2017, 15:03

Մայիսի 16-ի երեկոյից սկսած՝ հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ և կիրառել են նաև «մարտական» անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, հայտարարել է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Առաջնագծում հայկական «մարտական» անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին սա առաջին հիշատակումն է ադրբեջանական կողմից։

Պաշտպանության բանակի կայքի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերն Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է մոտ 60 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

Նյութի աղբյուր՝ http://razm.info/102445

Կատեգորիա: Քաղաքական | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 837 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz