Ադրբեջանական կողմը կառավարվող հրթիռով հարվածել է Արցախի ՊԲ ռազմական տեխնիկայի (Photo)
| 16.05.2017, 15:44 | |
|
Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
| |
|
| |
| Դիտումներ: 566 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
loading...

