19.02.2018, 16:48 | |
Aysor.am-ը զրույցել է երիտասարդ դերասան, ռեժիսոր Մովսես Նիկողոսյանի հետ, ով հանրությանը հայտնի դարձավ «Քաղաքում» սերիալից: Տևական ժամանակ էր՝ դերասանն էկրանային լռություն էր պահում, ինչը բոլորովին էլ անպատճառ չէր. շուրջ 3 տարի Մովսեսն անազատության մեջ էր, ու հենց այդ անազատությունը պատճառ դարձավ նոր՝ ինքնակենսագրական գրքի ծնունդի, որը շուտով ֆիլմ կդառնա: Ի դեպ, դերասանը նախորդ ամռանը նշանադրվել է, սակայն ամուսնության մասին դեռևս չի բարձրաձայնում: - Մովսես, 3 տարուց ավելի ազատազրկման մեջ եք եղել: Հետագայում դժվար չէ՞ր ինտեգրվել հասարակությանը: Մարդկանց՝ ընկերների, հարազատների վերաբերմունքի մեջ տարբերություն նկատո՞ւմ եք: Ի՞նչ փոխեցին այդ երեք տարիները Ձեր կյանքում: - Այո՛, դատապարտված եմ եղել 3 տարի և 3 ամիս: Դուրս գալուց հետո հասարակության մեջ ինտեգրվելը բավականին հեշտ էր: Մարդիկ հասկանալու ու ընկալելու չափաբաժին ունեն, որն անսահմանափակ չէ: Ես պետք է տեսնեմ այդ վերջնակետը և ավելին չսպասեմ նրանցից, ընդունեմ այնպիսին, ինչպիսին կան: Այդ դեպքում արդեն վերաբերմունքի որևէ փոփոխություն չեմ նկատում: Չեմ էլ ուզում վատը տեսնեմ, նման ցանկություն չունեմ ու բացարձակ չեմ էլ կենտրոնանում դրա վրա: Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը: Այդ ճանաչումն էլ օգնեց, որ այսօր միտքս զբաղեցնեմ ավելի խաղաղ գաղափարների շուրջ (ժպտում է՝ հեղ.): - Ովքե՞ր են այսօր Ձեր ընկերները: - Իմ ընկերները նրանք են, ովքեր հասկանում են ընկեր ասվածի իրական արժեքը: Դա ուղղակի բառ չի… - Իսկ նախկին գործընկերների («Քաղաքում» սերիալից) հետ կապը պահպանո՞ւմ եք: - Ոչ բոլորի: Մանրամասները՝ այստեղ: | |
| |
Դիտումներ: 533 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |