loading...

Երգիչ, դերասան Գոշը հայտնվել է հիվանդանոցում. պատճառը պարզաբանում է պրոդյուսերը (ֆոտո)
19.02.2018, 16:48

Ըստ Life.panorama.am-ի տեղեկությունների՝ երգիչ, դերասան Գոշը, ով հանրության լայն շրջանում համար հայտնի դարձավ «Ֆուլ Հաուս» և «Ոսկե դպրոց» սիթքոմներից, գտնվում է հիվանդանոցում է: Թե  ի՞նչ պատճառով է Գոշը հայտնվել հիվանդանոցում և արդյո՞ք դա կապված է լուրջ խնդրի հետ, Life.panorama.am-ը փորձեց ճշտել երգչի պրոդյուսերից՝ Սոֆյա Ղուլյանից, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը ՝ նշելով, որ Գոշի՝ հիվանդանոցում հայտնվելու պատճառը ինքնազգացողության վատացումն է եղել.

«Բարեբախտաբար, որևէ լուրջ բան չկա: Պարզապես վերջին շրջանի գերլարված աշխատանքը, նկարահանումները և ձայնագրությունները կարծես թե իրենց զգացնել տվեցին»,- նշեց Սոֆյա Ղուլյանը:

Վերջինս ավելացրեց նաև, որ գուցե Գոշի գերհոգնածության պատճառներից մեկն էլ Ամանորին և դրան հաջորդող օրերն աշխատելն էր.

«Օրերս ենք վերադարձել Մոսկվայից, որտեղ բացի Ամանորի գիշերը ելույթ ունենալուց, Գոշը մասնակցել է մի գեղեցիկ ֆոտոշարքի, որի արդյունքը շուտով կտեսնեք, ինչպես նաև ներկայումս ընթանում են նրա նոր երգի ձայնագրման նախապատրաստական աշխատանքները: Այնպես որ, Գոշի սիրելի երկրպագուներ, հետևողներ, կարիք չկա անհանգստանալու, հնարավոր է, որ հենց այսօր նա դուրս գրվի հիվանդանոցից և կրկին անցնի իր բնականոն կյանքին և աշխատանքին»,- մեզ  հետ զրույցում ասաց պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Կատեգորիա: Աստղեր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 494 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz