loading...

Երբևէ իմ պատճառով վթարներ չեն եղել. Դիանա Մալենկոն՝ երեկ վթարի ենթարկվելու մասին
18.05.2017, 16:44

Life.panorama.am-ը գրում է.
 Ինչպես արդեն հայտնի է՝ երեկ երեկոյան դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն Սարյան փողոցում վթարի է ենթարկվել: Ըստ ականատեսների՝ վթարի մեղավորը եղել է Դիանա Մալենկոյի վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետեւից եկող մեքենայի վարորդը, որը հարվածել է Դիանայի մեքենային, սակայն իրականում մեղավորը առջեւից ընթացող մեքենայի վարորդն է եղել:

 Life.panoarama.am-ը կապ հաստատեց Դիանայի հետ՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է կատարվել վթարը եւ արդյոք վիրավորներ չկան դրա հետեւանքով:

  «Շնորհակալ եմ բոլորին անհանգստանալու համար: Լուրջ վնասվածքներ չկան, ուժեղ հարվածի պատճառով քիթս դիպավ ղեկին, բայց, բարեբախտաբար, ուղղակի ուժեղ ցավեցրել եմ, կոտրվածքներ չկան: Ուրախ եմ նաեւ, որ մյուս վարորդները եւս վնասվածքներ չեն կրել»,- նշեց Դիանա Մալենկոն:

Խոսելով վթարի պատճառների մասին՝ դերասնուհին հստակեցրեց.

«Իրականում մեղավորն իմ դիմացի մեքենան էր: Վարորդը կանգնած տեղից ուժեղ արագություն հավաքեց ու անմիջապես արգելակեց, ես էլ, բնականաբար, նույնպես արգելակեցի, որի պատճառով էլ հետեւից եկող մեքենան չհասցրեց արգելակել ու հարվածեց իմ մեքենային: Առաջին մեքենայի պատճառով հիմնականում տուժեց հետեւից եկող մեքենան, որի վարորդը շատ բարեխղճորեն իջավ, մոտեցավ ինձ, իսկ դիմացի մեքենայի վարորդը, ով այդ դեպքի մեղավորն էր, պարզապես հեռացավ»:

Դիանա Մալենկոյի մեքենան վնասներ չի կրել, փոխարենը հետեւից հարվածող մեքենան է ուժեղ հարվածի պատճառով վնասվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/05/17/malenko/612725

Կատեգորիա: Աստղեր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 421 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz