14.05.2017, 23:43 | |
Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ միջազգային Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանը: Բացի առաջին տեղից, Մերի Հակոբյանը հաղթող է ճանաչվել ևս երկու անվանակարգերում՝ «լավագույն մարմին» և «միս ֆոտոգենիզմ»: Միջոցառումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ինչպես տեղեկացանք մրցույթի հայաստանյան ներկայացուցիչների հետ ունեցած զրույցից՝ մրցույթի Գրան Պրին շնորհվել է Վենեսուելային և Շրի Լանկայի ներկայացուցիչներին: Առաջին տեղը գրավել են Հայաստանը ներկայացնող աղջիկներից Մերի Հակոբյանը, իսկ տղաներինց՝ Գանայի ներկայացուցիչը: Երկրորդ տեղում են Մեքսիկայի և Կանարյան Կղզիների ներկայացուցիչները: Նշենք, որ չնայած համացանցում բուռն քննարկվում էր Շուշան Երիցյանի՝ Արցախը ներկայացնելու թեման, գեղեցկուհին, այնուամենայնիվ, մրցույթին ոչ թե որպես մասնակից է ներկայացել, այլ ժյուրիի անդամ: Ստորև ներկայացնում ենք Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթի լուսանկարները. | |
| |
Դիտումներ: 505 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |