loading...

Մարդկության պատմության խոշորագույն սխալները
04.04.2018, 17:51

Ասում են՝ պատմությունը կրկնվում է, և այդ պատճառով հարկավոր է լավ իմանալ այն, որպեսզի խուսափենք հնարավոր սխալներից: Խոշոր սխալները պատմության մեջ շատ են եղել, որոնք աղետաբեր հետևանքներ են ունեցել: Ահա դրանցից ամենամեծերը, որոնք կրկնել չի կարելի:

 

1. NASA-ն պատահաբար ջնջել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս արած ձայնագրությունը: Իրականում այսօր մեզ հայտնի են միայն դրա կրկնօրինակները:

 

2. 177 տարի է պահանջվել, որպեսզի Պիզայի աշտարակը կառուցեն, և միայն 10 տարի, որպեսզի այն սկսի թեքվել:

 

3. Տիտանիկի վրա փրկարար նավակները շատ քիչ քանակությամբ էին, քանի որ նավը համարվում էր անխորտակելի:

 

4. Decca Records ընկերությունը մերժել է «The Beatles» խմբի ձայնագրությունները, քանի որ կարծում էր, որ դրանք չեն վաճառվի:

 

5. Նապոլեոնը կարծում էր, որ կկարողանա նվաճել Ռուսաստանը ձմռանը:

 

6. Հիտլերը կարծում էր, որ դա Նապոլեոնից լավ կանի:

 

7. Հոլանդացիները հայտնաբերեցին Ավստրալիան բրիտանացիներից 100 տարի առաջ, սակայն չհայտարարեցին դրա մասին, քանի որ կարծում էին, որ այդ հայտնաբերումն առանձնակի կարևորություն չունի:

 

8. Ռուսաստանը Ալյասկան վաճառեց՝ մեկ ակրի դիմաց 2 ցենտներ վերցնելով:

 

9. Ինկերի առաջնորդ Ատաուալպան համաձայնեց հանդիպել կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսարոյի հետ, սակայն 200 իսպանացի հետևակներ հետևից հարձակում գործեցին և ջախջախեցին ինկերի 80,000-անոց զորքը:

 

10. Աշխարհում ամենամեծ դիրիժաբլ «Հիդենբուրգը» լցրել էին պայթյունավտանգ ջրածնով, որն էլ հետագայում հրդեհի ու հսկայական աղետի պատճառ դարձավ:

 

11. 1453 թ. ինչ-որ մեկը բացեց քաղաքի դարպասները և թույլատրեց թյուրքերին նվաճել Կոստանդնուպոլիսը:

 

12. 14-րդ դարում Չինաստանը հրաժարվեց ռազմածովային զորքերից ու սկսեց առաջնորդվել մեկուսացման քաղաքականությամբ: Միգուցե այն առավել հզոր ու ազդեցիկ լիներ այսօր, քան յուրաքանչյուր եվրոպական երկիր:

 

13. Էրցգերցոգ Ֆրանց Ֆերդինանդի վարորդը սխալմամբ սխալ շրջադարձ է կատարել և հայտնվել մարդասպան Գավրիլո Պրինցիպի ոտքերի առջև: Այս սպանությունը պատրվակ հանդիսացավ Առաջին աշխարհամարտը սկսելու: 

 

14. 12 հրատարակչություններ հրաժարվել են տպագրել «Հարի Փոթեր» գիրքը:

 

15. Ճիշտ է, մեղավորը մինչ օրս անհայտ է, սակայն պատմության ամենամեծ կորուստներից մեկը Ալեքսանդրիայի գրադարանի այրումն էր:

 

16. Հուլիոս Կեսարին սպանեցին կայսրությունը փրկելու նպատակով, սակայն իրականում դա հանգեցրեց միայն կայսրության կործանմանը:

 

17. 1788 թ. ավստրիական բանակը պատահաբար հարձակվեց իր իսկ զորքի վրա և կորցրեց 10,000 զինվորների:

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 1179 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz