31.03.2018, 20:47 | |
Ծննդաբերելու 5 ամենանորաձև և ցանկալի ձևերը: 1. Ծննդաբերություն ջրում Պետք է հիշել, որ ջրում անվտանգ ծննդաբերել կարելի է միայն որակավորված բուժանձնակազմի հետ և որոշ կանոնների խստիվ հետևելով: Այս մեթոդի ընդդիմադիրները համոզված են, որ ջուրը մեծացնում է ծննդաբերության ընդհանուր ժամանակը և վտանգավոր է նորածնի համար. երեխան կարող է ոչ մաքուր ջուր կուլ տալ, նույնիսկ խեղդվել: 2. Ուղղահայաց ծննդաբերություն Մինչ այդ մեր նախնիները կանգնած, կքանստած կամ ուրիշ մարդու վրա հենած էին ծննդաբերում: Նստած դիրքում կինը թուլանում է, արգանդը չի սեղմում արյունատար անոթները, պտղի հիպոքսիայի հավանականությունը նվազագույնի է հասցվում: Կծկումներն էլ պակաս ցավոտ են լինում: 3. Ակտիվ ծննդաբերություն Այս մեթոդի դեպքում կինը պառկում է միայն պրոցեդուրաների և անմիջապես ծննդաբերելու պահին: 4. Դոուլայով ծննդաբերություն 5. Լոտոսային ծննդաբերություն Այդպիսի ծննդաբերության կողմնակիցները կարծում են, որ դա հեշտացնում է երեխայի անցումն արգանդից լույս աշխարհ, իսկ ընկերքին կպած լինելը հետագա մի քանի շաբաթներին հնարավորություն է տալիս դրանից ստանալ բոլոր սննդանյութերը: Սակայն բժիշկները համոզված են՝ այդպիսի ծննդաբերությունը մահացու վտանգավոր է նորածնի համար. բակտերիալ վարակի ռիսկը մի քանի անգամ մեծանում է: | |
| |
Դիտումներ: 750 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |