11.03.2018, 08:54 | |
Ֆռենկիլին Զամպոլին 21 տարեկան էր: Աղջիկը սպասում էր իր երկվորյակներին, երբ ուղեղի կաթված ստացավ: Աղջկան կարողանում էին պահել հատուկ սարքավորումների միջոցով, սակայն կյանքի ետ վերադարձնելը անհնար էր: Բժիշկը տեսավ, որ երեխաները դեռ ողջ են և որոշեց նրանց շանս տալ: Կնոջ ամուսինը, Մյուրիելը, ասում է, որ շատ է ափսոսում այս ամենի համար:
Տուն հասնելով, ամուսինը՝ կնոջը գետնին ընկած տեսավ: Նա լրիվ սփրթնել էր և դողում էր: Բոլորի աչքի առաջ, աղջիկը օրեցօր վատ էր զգում: Բժիշկները փորձում էին օգնել նրան, սակայն արդեն չափազանց ուշ էր:
Բժիշկներին և ընտանիքին դժվար ընտություն էր սպասվում: Մոր ուղեղը արդեն մահացել էր, իսկ մնացած օրգանները դեռ ողջ էին: Որոշեցին, որ սարքերի միջոցով կնոջը դեռ որոշ ժամանակ էլ կպահեն: Անցավ 123 օր... Ժամանակն էր, արդեն, երեխաներին դուրս բերել մոր որովայնից: Հիվանդասենյակում երաժիշտներ կային, ովքեր մանկական երաժշտություն էին նվագում: Երեխանները լույս աշխարհ եկան: Հաջորդող 3 ամիսը նրանք գտնվում էին ինկոբատորում: Իսկ հետո հորը թույլատրեցին երեխաներին վերցնել: Երեխաները շատ լավ են զգում իրենց:
| |
| |
Դիտումներ: 735 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |