loading...

Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ-ի ապագա սենատորի կյանքը
11.03.2018, 08:50

«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին». այս բառերով է սկսել իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պարգևատրել են Ազգային Ժողովի պատվո մեդալով։

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռևս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքը այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ հայ զինվորը՝ այդ այցը կարող էր վերջինը դառնալ։

«Մենք խրամատում էինք, Թարթառի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի և հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը:

Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից»,– պատմել է նա:

Այդ այցելությունից սենատորը ևս մեկ դաս է քաղել, նշում է նա: Հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար էր և անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը, առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ է հիշում հայերին, կրկնում է սենատոր Քրքը Ադոլֆ Հիտլերի սարսափելի հարցը. «Ո՞վ է հիշում հայերին՝ ե՛ս եմ հիշում հայերին, և մեզանից ոչ ոք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանությունը, չպետք է մոռանա հայ ժողովրդին՝ հրաշալի, արարիչ ժողովրդին»:

Սենատորի պաշտոնին Մարք Քըրքի հայանպաստ աշխատանքի ծավալն աննախադեպ էր, նշում են ԱՄՆ-ի հայ համայնքի կարևորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Բրայըն Արդունին ու Արամ Համբարյանը: ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն էլ Հայաստանի անունից է շնորհակալություն հայտնում. «Դուք ձեր ուրույն տեղն եք գրավել մեր սրտերում, մենք էլ հույս ունենք, Հայաստանը ձեր սրտում իր տեղն ունի»:

Պատվո մեդալը փոխանցելիս Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նշել է է, որ տարիներ առաջ հետևելով Մարկ Քըրքի գործունեությանը չէր պատկերացնում, որ հենց ինքն է հանձնելու մեդալը. «Ես նույնիսկ չէի կարող երազել, որ պատիվ կունենամ այս մեդալով պարգևատրել հարգարժան սենատորին»:

Տեղեկանալով, որ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը, սենատոր Քըրքը, ով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է, անմիջապես կատակում է՝ «Եթե ԱՄՆ-ում իրադարձությունները վատ ընթանան և Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմը ձախողվի, մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու»:

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2018/03/10/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80/1384766

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

print Տպել  

Տես նաև՝

Առնվազն 10 տարվա կտրվածքով հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չեմ տեսնում. թուրքագետ

ԵՄ–ը ձևացնում է հայտարարելով, թե Հայաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա. Ֆյոդոր Լուկյանով

ՆԱՏՕ-ն արձանագրել է չորս երկրի՝ այդ թվում Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության ձգտումները

Վրաստանը և Ադրբեջանը ռազմական գերատեսչությունների համագործակցության պլան են ստորագրել

ՀՀ-ԵՄ հարաբերություններն իսկապես մոտ են, բայց ոչ այն աստիճանի, որի մասին ակնարկում է Ֆեդերիկա Մոգերինին. Արմեն Բադալյան

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը

Կրասնոդարի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, կան տուժածներ

Մարտի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Երևանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հետ

keyboard_arrow_left

keyboard_arrow_right

Подробнее

Մեկընդմիշտ հիշեք: Եթե ցավում է մեջքը կամ հոդը, միանգամից…

Подробнее

Բժիշկները զարմացած են, սունկը վերանում է մեկ շաբաթում:

Подробнее

Հիշեք պարզ ճշմարտություն և ոչ ոքի մի լսեք։

Подробнее

Нужно быстро похудеть? Минус 11 кг за две недели

Подробнее

Если выше 140 на 90, значит в организме огромная...

Подробнее

4 растения, которые восстанавливают хрящи в 100 раз лучше ...

#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի պաշտոնյաներ, միգուցե ժամանա՞կն է նստելու սեղանի շուրջ և քննարկելու օրենքի և որոշման բացերը

#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտին ծնված մարդկանց լուսավոր և մութ կողմերը

#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ

BlogNews.am-ում ներկայացված են հայտնի և սկսնակ բլոգերների, ինչպես նաև սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի ամենասուր գրառումները հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաներով: Կայքում տեղ գտած նյութերը չեն խմբագրվում և չեն փոփոխվում՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով:

mail_outlineeditor@blognews.am

phone_iphone(+374) 10 369344

location_onՀայաստան, 0054 Երևան, Եղվարդի խճուղի, 1 շենք

Մեր մասինԳովազդ

© 2018 Blognews.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 440 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz