loading...

Արդյունավետ տնային հեղուկ բերանը ողողելու համար, որն ընդամենը 2 րոպեում վերացնում է ատամնափառը
23.05.2017, 14:46

Փառը բակտերիաների կպչուն, անգույն թաղանթ է, որը ձևավովում է ատամների վրա: Դա կարիեսի և լնդերի հիվանդության առաջացման հիմնական պատճառն է և կարող է ատամնաքարի վերածվել ամեն օր չհեռացվելու դեպքում:

Բերանը ողողելու հեղուկը բերանի խոռոչի հիգինեիկ գործողությունների բաղադրիչ է:

Այն նվազեցնում է փառը, պայքարում է բակտերիաների դեմ, մաքրում է մերանի խոռոչը, շնչառությունը թարմացնում է:

Ներկայացնում ենք բերանը ողողելու տնային միջոց, որն արդյունավետ է և ոչ թանկարժեք:

Նատրիումի բիկարբոնատը սպիտակեցնելու և բծերը վերացնելու հզոր հատկություններ ունի, ուստի այն հաճախ օգտագործում են ատամները մաքրելու համար:

Այն նաև ունի հակաբակտերիալ հատկություն, որը վերացնում է ատամնաքարը և միկրոբները, որոնք կարիեսի և բերանից տհաճ հոտի պատճառ են:

Բաղադրիչները՝

  • 1 ճ. գ. կերակրի սոդա
  • ½ թ. գ. աղ
  • ½ բաժակ ջրածնի պերօքսիդ
  • 1 բաժակ սառը ջուր
  • ½ բաժակ տաք ջուր
  • ատամի խոզանակ
  • ատամի փայտիկներ

Պատրաստումը՝

Խառնեք աղն ու սոդան, ատամի խոզանակը թրջեք տաք ջրով: Խառնուրդը լցրեք ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները: Հետո թքեք: Սա կրկնեք 2 րոպե:

Հետո խառնեք ջրածնի պերօքսիդը և տաք ջուրը և այդ լուծույթն օգտագործեք 1 րոպե բերանը ողողելու համար: Վերջում ատամի փայտիկներ օգտագործեք ատամների մեջտեղի ատամնաքարերը մաքրելու համար: Լվացեք սառը ջրով:

Լրացուցիչ խորհուրդներ՝

Երբեք չպետք է կուլ տաք բերանը ղողելու հեղուկը, քանի որ այն կարող է վնասակար բաղադրիչներ պարունակել:

Ատամենրը մաքրեք առնվազն օրական 3 անգամ ատամի որակյալ մածուկով:

Կծու սնունդը խթանում է թքագեղձերի աշխատանքը, իսկ թուքը բնական ճանապարհով ախտահանում է բերանի խոռոչը:

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 738 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz