21.05.2017, 17:14 | |
1. Նա լսում է քեզԵթե նա պատրաստ է ժամերով լսել քո առօրյայի, խնդիրների, պատմությունների մասին, ապա նա իսկապես սիրում է քեզ: 2. Նա վիճում է քեզ հետԱյո՛, այո՛, վիճաբանություններն ունեն նաև դրական կողմ: Եթե նա քեզ հետ վիճում է, ապա նրա համար մեկ չէ, թե դու ինչ կանես և քեզ հետ ինչ կլինի, նա անհանգստանում է քեզ համար: 3. Նա զոհողությունների է գնում ձեր երջանկության համարԵթե նա փոխում է իր պլանները հանուն քեզ, ապա նա իսկապես սիորւմ է քեզ: 4. Նա պայքարում է ձեր սիրո համարԵթե վիճաբանություններից հետո նա ոչ թե անտարբեր է դառնում, այլ փորձում է հաշտվել և ամեն բան կարգավորել, ապա նա իսկապես սիրում է քեզ: Նա վախենում է քեզ կորցնելուց: 5. Նա հպարտանում է քո ձեռքբերումներովԵթե տղամարդը սիրում է կնոջը, նա հպարտանում է նրա ձեռքբերումներով, ինչպես կհպարտանար սեփականներով: Նա չի մրցակցում քեզ հետ: 6. Նա քեզ գեղեցիկ է համարում անգամ անհաջող օրերինՉէ՞ որ ի վերջո սիրում են մարդուն, այլ ոչ արտաքինը: Եթե նա հասկանում և գիտակցում է, որ ժամանակ առ ժամանակ կնոջ դեմքին առաջացող որոշ տհաճ երևույթներ բնական են: 7. Նա հոգ է տանում քո ընտանիքի և ընկերների մասինՆա հասկանում է, թե որքան կարևոր են նրանք քեզ համար, այդ իսկ պատճառով հոգ է տանում ոչ միայն քո, այլև նրանց համար: 8. Նա չի վախենում թույլ երևալ քո առաջՏղամարդկանց համար սա չափազանց դժվար է, սակայն եթե նա իսկապես անկեղծ է լինում և չի վախենում թույլ երևալ, ապա նա իսկապես սիրում է քեզ:
| |
| |
Դիտումներ: 731 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |