loading...

Չինացի բժիշկները ծեծկռտուք են սարքել վիրահատության ժամանակ
21.05.2017, 12:30

Համացանցում հայտնվել է ծեծկռտուքի տեսանյութ, որը տեղի է ունեցել Չինաստանում երկու վիրաբույժների միջև հենց վիրահատության ժամանակ: Այդ ընթացքում հիվանդը վիրահատական սեղանին է եղել, հայտնում է Daily Mail-ը:

Տեղական մամուլի տեղեկությամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հենան նահանգի Լանկաո կենտրոնական հոսպիտալում: Տեսանյութում երևում է, թե վիրահատական խմբի երկու անդամների լեզվակռիվն ինչպես է ծեծկռտուքի վերածվում: Հետո նրանց վեճին միջամտել են գործընկերները, ովքեր մինչ այդ վիճողներին փորձում էին խոսքով հանգստացնել:

Daily Mail-ը, հղում անելով հոսպիտալի մյուս աշխատակիցներին, հայտնում է, որ ավելի վաղ ծեծկռտուքի մասնակիցներն իրար հետ ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել: Հարաբերությունների պարզման պատճառ է դարձել այն, որ վիրաբույժ տղամարդը փորձել է բուժքրոջն ասել, որ նա ճիշտ չի գործում: Իսկ նա բժշկի հետ չի համաձայնվել:

Ծեծկռտուքի հետևանքով ոչ ոք լրջորեն չի տուժել: Հանգամանքները պարզելուց հետո հիվանդանոցի ղեկավարությունը հանգել է եզրակացության, որ չարժե ոստիկանություն դիմել:

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 480 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz