loading...

Գարիկ Մարտիրոսյանը Լոնդոնում ճաշել է Հենրիխ Մխիթարյանի հետ և ներկա կլինի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին
08.05.2017, 11:23

Comedy Club-ի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ ներկա կլինի «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղին:

«Վաղը հիանալի խաղ է լինելու Լոնդոնում՝ «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»: Եկել ենք երկրպագելու մերոնց»,- Insagram-ում գրել է Մարտիրոսյանը: Վերջինս լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Գարիկ Մարտիրոսյանը և «Նոր հայերի» թիմի անդամ Արտակ Գասպարյանը Լոնդոնում նաև ճաշել են «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 379 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz