loading...

Ահա թե ինչ տեսք են ունենալու ապագայի օդանավերը ներսից
14.03.2017, 23:05

Յուրաքանչյուրն, ով երբևէ ճանապարհորդել է ինքնաթիռով, միանշանակ ցանկություն կհայտնի, որ նստատեղերը լինեն ավելի ազատ, իրարից ավելի մեծ հեռավորության վրա, որպեսզի հնարավոր լինի հանգիստ ձգվել: Բարեբախտաբար, ինքնաթիռներ մոդելավորողներն աշխատում են այդ ուղղությամբ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում լավագույն նորարական մտքերը, որոնք կարող են իրականություն դառնալ շատ շուտով:

Անհատական ժամանցային համակարգ

Շատ ավիաընկերությունների համար ներկայումս Facebook-ով կամ նմանատիպ այլ կայքով հայտարարություններ գրելը տեխնոլոգիական գագաթնակետ է համարվում: Սակայն մի քանիսը, իրենց ուշադրության կետրոնում պահելով տեխնոլոգիական առաջընթացը, առաջարկում են ներկառուցված անհատական ժամանացային համակարգ հենց ինքնաթիռում: Դուք անգամ կկարողանաք LAN լարով միացնել ձեր անձնական տեխնիկան:

Թռիչքում ներառված օգնության համակարգ

Հոլանդական AirFi ընկերությունը ոչ թանկ ավիաընկերություններին ապահովում է անլար սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ներբեռնել ուղևորների մասին ինֆորմացիան հենց ձեր սարքավորման մեջ: Դրա շնորհիվ դուք հնարավորություն եք ստանում թռիչքի մեջ գտնվելով կարդալ ամսագրեր, դիտել ֆիլմեր, սնունդ պատվիրել և կատարել duty-free գնումներ:

Վիրտուալ իրականություն՝ ինտերնետի փոխարեն

Շատ ուղևորներ թռիչքի ընթացքում օգտվում են Netflix-ից և Amazo-ից թռիչքի ընթացքում չձանձրանալու նպատակով: Շատ ավիաընկերություններ կցանկանային մրցակցել նշվածների հետ, սակայն մինչ օրս դա նրանց չէր հաջողվում: Ֆրանսիական Transavia-ն և ավստրալական Qantas-ը այժմ փորձարկում են վիրտուալ իրականություն ապահովող տեխնոլոգիա, որը կկարողանա մրցակցել վերոնշյալների հետ:

Չափազանց հարմարավետ նստատեղեր՝ VR տեխնոլոգիայով

Վայելել բոլոր առաջարկվող նորարարությունները շատ ավելի լավ կլիներ գտնվելով հարմարավետ նստատեղերին: Այս ամենացանկալի փոփոխությունը ավելի քան շուտով կդառնա իրականություն: Իսկ Qantas-ն առաջարկում է VR ակնոցներ, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ձեր չվերթը: Այս ամենն արդեն հասանելի է նրանց՝ առաջին դասի որոշ չվերթներում:

Կինոթատրոնի նստարաններ

Factory Design ընկերության առաջարկած նորարարությունը կոչվում է Air Lair (օդային որջ), որն առաջարկում է անհատական խցիկներ նստատեղերի փոխարեն: Նմանատիպ նորարարությունը տարածքի օգտագործման և կազմակերպման առումով շատ ավելի ռացիոնալ է, սակայն պահանջում է մեծ ծախսեր:

 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 397 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz