loading...

Թռչող ավտոմեքենաներ. դա արդեն ֆանտաստիկա չէ
04.03.2017, 23:11

Թռչող ավտոմեքենաներն արդեն ֆանտաստիկա չեն: Այն արդեն իրականություն է Դենվերի կենտրոնում, որտեղ կարող եք գերծանրավեռնված փողոցների վրայով թռչելով արագ հասնել նշանակման վայր, փոխանցում է  NTDTV-ն: 

Ինչ-որ ժամանակ սա գիտական ֆանտաստիկա էր համարվում: Սակայն վերջերս նման տեխնոլոգիան երկինքը նվաճել է:

Ավտոարտադրողները վաղուց են երազում թռչող ավտմեքենաներ ստեղծելու մասին: Անցյալ դարի 50-ական եւ 60-ական թվականներին General Motors-ը նման սարք է ստեղծել, որը հրթիռ էր հիշեցնում:

Այսօր աշխարհի մոտ մեկ տասնյակ մեծ ու փոքր ընկերություններ, այդ թվում՝ դրոններ արտադրողներ աշխատում են նոր թռչող սարքի ստեղծման վրա, որը կարող է սավառնել ծանրաբեռնված ճանապարհների երկնքում:

Չինական Ehang ընկերությունը փորձում է կատարելագործել իր դրոնները, որ կարողանան մարդկանց տեղափոխել:

Մասաչուսեթսի Terrafugia ընկերությունը օդանավի նախապատվեր է ընդունում, որը փոխակերպվում է սովորական ավտոմեքենայի:

Ընկերությունների մեծ մասն օգտագործում է մարտկոցներ եւ էլեկտրաշարժիչներ: Սակայն իսրայելական Urban Aeronautics ընկերությունը վառելիքով աշխատող ուղղաթիռի շարժիչով ոչ մեծ դրոն է մշակում:

Airbus օդանավերը ստեղծողը դուստր ընկերություն ունի Սիլիկոնային հովտում: Այն նախատեսում է այս տարի թեստավորել Vahana թռչող սարքը: Ենթադրվում է, որ այն կլինի ինքնավար օդային տաքսի:

Մարդիկ թռչող մեքենան կկանչեն հեռախոսային հավելվածով: Հենց նրանք նստեն սարքի մեջ, այն թռիչքին պատրաստ կլինի:

Ենթադրվում է, որ այս ծառայությունը իրականություն կդառնա 10 տարի հետո: Ի դեպ, այս ժամկետը կարող է կրճատվել, քանի որ թռչող մեքենաների մշակմամբ այդքան շատ ընկերություններ են զբաղված:

Նյութի աղբյուր - https://news.am/arm/news/370866.html

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 366 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz