loading...

Անչափ հուզիչ պատմություն
11.02.2017, 00:18

Մի աղջիկ կար, ով ատում էր ինքն իրեն և ողջ աշխարհը միայն այն բանի համար, որ կույր էր: Աշխարհում նա միայն մի սիրելի էակ ուներ. մի տղա էր, ով սիրում էր նրան, ամենուր նրա կողքին էր ու պաշտպանում էր բոլորից ու ամեն ինչից: Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»:

Ու հրաշք տեղի ունեցավ. նրան ասացին, որ հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, ով նրան անմիջապես հարցրեց. «Հիմա, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային և ի՞նչ տեսավ… 

տղան կույր էր: Այն միտքը, որ կյանքի մնացած օրերն անցկացնելու է կույր տղայի հետ, սարսափեցրեց նրան և… հրաժարվեց ամուսնանալ: Երիտասարդ սիրահարը գլխիկոր հեռացավ:

Անցան օրեր, և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ, հոգ տար աչքերիդ համար, քանի որ քոնը լինելուց առաջ դրանք ինձ էին պատկանում»:

Ահա, թե ինչպիսին է մարդ արարածը: Ահա, թե ինչպես է արձագանքում իրավիճակների փոփոխությանը: Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքը ընդամենը մի օր առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենադժվար պահին, ով էր ասում՝ դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան կհոգա:

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 1203 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz