loading...

10 կարևոր նրբություն, որոնցով ատամնաբույժները չեն շտապում կիսվել այցելուների հետ
17.03.2018, 14:34

Ներկայացնում է 10 կարևոր պահ, որոնց մասին հաճախ մոռանում է հիշատակել ձեր ատամնաբույժը մինչև չհարցնեք:

1. Որքա՞ն հաճախ է պետք մաքրել ատամները
Ատամների պարբերական մաքրումը լավացնում է լնդերի վիճակը և օգնում վերացնել փառի մինչև 60%-ը:

Ատամնաբույժների պնդմամբ՝ մանրամասնությունը կարևոր է «առավոտյան և երեկոյան» պարտադիր պրոցեդուրայից: Կանխարգելման նպատակով կարելի է բերանը ողողել ամեն անգամ ուտելուց հետո:

Բակտերիաների մեծ մասը բազմանում է 48 ժամում, ուստի եթե հաջղվի ատամները մաքրել օրական մեկ անգամ, բայց ոչ մի անկյուն բաց չթողնել, ամեն ինչ կարգին կլինի:

Խորհուրդ է տրվում նաև տարեկան 2 անգամ ատամների պրոֆեսիոնալ մաքրում անել ատամնաբուժարանում:

2. Մաքրման ո՞ր մեթոդն է ամենաարդյունավետը
Չարթերի մեթոդ՝ թափահարող շրջանաձև շարժումներ 40 աստիճան անկյան տակ:

Լեոնարդի մեթոդ՝ ուղղահայաց շարժումներ խոզանակով՝ փակ ատամների մակերևույթի նկատմամբ ուղղահայաց դիրքում:

Սմիթ-Բելի մեթոդ՝ սահուն շրջանաձև շարժումներ:

Ըստ ատամնաբույժների՝ ատամները պետք է մաքրել առնվազն 3 րոպե: Պրոցեդուրան պետք է ավարտել՝ բերանի խոռոչը ողողելով հատուկ միջոցով, ցանկալի է՝ բուսական:

3. Որքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը
Ըստ ատամնաբույժների՝ օպտիմալ տարբերակն ամեն 3 ամիսը մեկ է՝ պայմանով, որ խոզանակը լավ լվանում և չորացնում եք:

Լնդերի հիվանդությունների և արնահոսության հակվածության դեպում պետք է փափուկ խոզանակ ընտրել: Միջին փափկության խոզանակը բոլորին համար է:

4. Ատամի թելն անհրաժեշտ է
Կլինիկական ապացույց չկա, որ ատամի թելն ազդում է ատամների վիճակի և կարիեսի առաջացման վրա, ուստի շատ ատամնաբույժներ դա թողնում են այցելուի ընտրությանը:

5. Որն է ատամնաբույժի գնալու լավագույն ժամանակը
Եթե ուզում եք, որտամնաբույժն առավելագույնս արդյունավետ աշխատի, հերթում երրորդ-չորրորդը եղեք:

6. Որքան հաճախ է պետք ատամնաբույժի գնալ
Այցերի պարբերականությունն անհատական է յուրաքանչյուրի համար, բայց ատամնաբույժները խորհուրդ են տալիս՝ մեծահասակների համար՝ տարեկան 1 անգամ, երեխաների համար՝ 6 ամիսը մեկ:

7. Ինչպես ցավից ազատվել ինքնուրույն
Ատամների ցավազրկման համար ամենաարդյունավետ կետը ափի հետևի մասում է՝ բութ մատի և ցուցամատի միջև:

Եթե ձախ կողմի ատամ է ցավում, մերսեք աջ ձեռքի այդ մասը: Եթե աջ մասն է ցավում, ձախ կողմը մերսեք: Ցավազրկող մերսում անելով՝ պետք է սեղմել և բաց թողնել ատամները:

8. Ատամներին ամենաշատն ինչն է վնասում
Առավել վնասակար սովորություններն են՝ ծխելը, չափազանց սառը/տաք ըմպելիքների նկատմամբ սերը, շաքարի չարաշահումը և վիտամինների պակասը:

9. Սպիակեցումն անհրաժե՞շտ է
Ատամի գույնը որոշում է ոչ թե էմալը, այլ դենտինը՝ ատամի ներսի մասը:

Արտաքին փառն էմալի վրայից հեշտությամբ մաքրվում է սովորական պրոֆեսիոնալ մաքրումով, որից հետո ատամներն ավելի բաց գույն են ստանում:

10. Ինչ են անում հեռացված ատամները
Առավել հաճախ հանված ատամը դեն են նետում:

Բոնուս՝ ատամնաբույժների գլխավոր հնարքը
Երբ ատամանբույժի մոտ աթոռին եք նստած, գործիքներով սեղանիկը չի երևոմ, որ դուք ավելի չվախենաք:

Շատ ատամնաբույժներ բուժքրոջ հետ խոսակցության մեջ հատուկ կարճ արտահայտություններ են օգտագործում, որոնք այցելուին ազատում են ավելորդ տեղեկությունից:

Կատեգորիա: ՈՒսուցողական | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 378 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz