21.05.2017, 21:50 | |
Եթե կանոնավոր կերպով (հիմնականում առավոտյան) տաք ջուր խմեք, ապա կարելի է խուսափել շատ հիվանդություններից և բարելավել նյութափոխանակությունը։ Կլինիկական դիետոլոգ և սննդակարգի փորձագետ Ստելլա Մետսովասը խորհուրդ է տվել առավոտյան խմել տաք ջուր, սովորաբար կիտրոնով (որը հարուստ է պոլիֆենոլով) կամ խմել տաք թեյ, որը նվազեցնում է ազատ ռադիկալների ակտիվությունը օրգանիզմում։ Տաք ջրի օգտագործումը նաև բարելավում է աղիների վիճակը, ինչպես նաև. 1. Բարելավում է մարսողությունը Առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը կարող է օգնել մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Ջուրը և մյուս ըմպելիքները մանրացնում են սնունդը ստամոքսում և կարգավորում մարսողական համակարգը։ Տաք ջուրը օգնում է մասնատել այս մթերքները ավելի արագ, ինչը հեշտացնում է նրանց մարսողությունը։ 2. Կանխում է փորկապությունները Ժամանակ առ ժամանակ մեզանից շատերը տառապում են այս խնդրով։ Եթե առավոտյան դատարկ ստամոքսին խմեք շատ տաք ջուր, կարող եք օգնել օրգանիզմի մաքրման գործընթացին, և մասնատված սնունդը ավելի հեշտությամբ կանցնի աղիների միջով։ 3. Թուլացնում է ցավը
Տաք ջուրը համարվում է ամենահզոր տնական միջոցը։ Այն օգնում է թուլացնել մենստրուալ ցավերը և գլխացավերը։ Ինչպես հայտնի է, տաք ջուրն ունի հանգստացնող ազդեցություն որովայնի մկանների վրա և թեթեւացնում է մկանային ցավերն ու նոպաները։ 4. Օգնում է նիհարել Եթե Դուք դիետա եք պահում, ապա հավանաբար լսել եք, որ պետք է առավոտյան առաջին հերթին տաք ջուր խմել՝ նիհարելու համար։ Տաք ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն իր հերթին արագացնում է նյութափոխանակության տեմպերը։ Նյութափոխանակության տեմպերի արագացումը թույլ է տալիս օրգանիզմին այրել կալորիաները։ 5. Բարելավում է արյան շրջանառությունը Օրգանիզմում ճարպային կուտակումները, նյարդային համակարգում առաջացած կուտակումների հետ միասին վերանում են, երբ խմում եք մեկ բաժակ ջուր։ Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, որոնք շրջանառվում են ամբողջ օրգանիզմով մեկ, ինչպես նաև բարելավում է արյան շրջանառությունը։ 6. Կանխում է վաղաժամ ծերացումը Վաղաժամ ծերացումը մղձավանջ է կանանց համար, բայց, բարեբախտաբար, այն կարելի է կանխել՝ տաք ջուր խմելով։ Օրգանիզմում տոքսինների առկայությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ծերացմանը, բայց տաք ջուրը նպաստում է տոքսինների մաքրման, մաշկի էլաստիկությունը բարձրացնող բջիջների վերականգման գործընթացներին։ Մետսովասը խորհուրդ է տվել ամեն առավոտ խմել տաք ջուր՝ կիտրոնով կամ առանց դրա։ Եռալուց հետո թողեք այն մի քանի րոպե և հետո խմեք այն։ | |
| |
Դիտումներ: 787 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |