17.05.2017, 14:47 | |
Այրել մտքերի օրագիրը Իհարկե, եթե ունեք այդպիսին: Հարսանիքից առաջ ընթերցեք այն. որոշ էջեր ձեզ կհուզեն, որոշները` կուրախացնեն, բայց ընթերցելուց հետո այրեք այն, որովհետև այն «ընտանեկան անկեղծության» հետ ոչ մի կապ չունի: Խիզախել այնպիսի բանի, ինչը վախեցնում է Յուրաքանչյուր աղջիկ վախի ֆակտոր ունի: Ինչ-որ մեկը վախենում է օձերից, իսկ մյուսը վախենում է մութ սենյակում մնալ: Հաղթահարեք ձեր վախը: Սիրել ծնողներին Այո, այո, հենց այդպես: Ոչ թե ձևեր թափել, այլ իսկապես սիրել կամ գոնե ողջ սրտով կամենալ դա անել: Ծնողները մեր ամենամտերիմ մարդիկ են և միայն մեր լավն են ցանկանում: Հավատացեք, ամուսնանալուց հետո դուք նրանց անչափ կարոտելու եք: Ապրել ծնողներից առանձին Եթե ունեք դրա հնարավորությունը, ապա անմիջապես հավաքեք իրերն ու վարձով ապրեք: Այդպես դուք կսովորեք գրեթե ամեն ինչ ինքնուրույն անել: Բացի այդ՝ մի լավ կվայելեք ազատությունը: Ծախսել ինքներդ ձեզ վրա Հիշեք, որ երբ ընտանիք կազմեք, չեք կարողանա ձեզ շատ բան թույլ տալ: Ուստի հիմա մի տնտեսեք. գնեք այն, ինչ հավանում եք, գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք: Հետո ձեր եսասիրությունը ներելի չի լինի:
Փոխել արտաքինը Արտաքինի հետ կապված բոլոր փորձարկումներն արեք հարսանիքից առաջ: Մազերի նոր գույն, փիրսինգ, դաջվածք. արեք այս ամենը, մինչև ամուսին կունենաք: Դառնալ ֆինանսապես անկախ Այսօր հենց նման կանայք են գրավում տղամարդկանց ուշադրությունը: Բացի այդ՝ դուք այլևս չեք մտածի հաշվարկով ամուսնության մասին: Ազատվել անհաջող ընկերուհիներից Ընկերուհու դավաճանությունը ցավոտ, բայց շատ օգտակար բան է: Ամուսնանալուց հետո վատ ընկերուհիներն ազդելու են ձեր ընտանեկան հարաբերությունների վրա, ուստի դրա մասին պետք է նախապես մտածել: Բանկում հաշիվ բացել Այո, հասուն կյանք պետք է մտնել հասուն մտքերով: Սովորել պատրաստել Եթե այն, ինչ կարողանում եք պատրաստել խոհանոցում, սկսվում և ավարտվում է ձվածեղով, ապա ժամանակն է պատրաստել սովորել: | |
| |
Դիտումներ: 810 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |