loading...

Մաքսիմ Ֆադեևը նոր երգ է գրել Կեմերովոյի զոհերի հիշատակին
30.03.2018, 20:25

Ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մարտի 29-ին ներկայացրել է նոր՝ «Հրեշտակներ» երգը՝ ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների:

Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Ռուս կոմպոզիտորը երբեք անտարբեր չի եղել երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաներին:

Իր ինստագրամյան էջում Մաքսիմ Ֆադեևը տեղադրել է տեսանյութ, որտեղ պատմում է այն մասին, որ երգը ծնվել է այլ կոմպոզիցիայից: Այն գրել է իր ընկերոջ համար, ով կորցրել էր որդուն: Երբ տեղի է ունենում Կեմերովոյի սարսափելի ողբերգությունը, Ֆադեևի ընկերը զանգահարում է նրան և խնդրում երգել այդ երգը բոլորի համար՝ այն նվիրելով հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակին: «Ես կցանկանայի, որ այն օգներ, գոնե մի քիչ: Եթե դա ինչ-որ մեկին օգնի, ես չափազանց երջանիկ կլինեմ: Նրանք, միևնույն է, ողջ են»,- եզրափակում է կոմպոզիտորը:

Երգը սոցիալական ցանցում անվճար հասանելի է երգչի բոլոր պաշտոնական էջերում:

Կատեգորիա: Տեսահոլովակներ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 423 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz