loading...

Հայտնի է Կեմերովոյի առևտրի կենտրոնում 76 մարդու կյանք խլած հրդեհի մանրամասները
30.03.2018, 10:28

Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» 4 հարկանի առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է մանկական խաղասրահում՝ չոր լողավազանում, որտեղ ռետինե գնդակներ են լցված եղել: Այս մասին հաղորդում է Mash-telegram-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությանը:

Տվյալների համաձայն՝ հրդեհը տարածվել է առաստաղից կախված ցանցի վրա և վերև բարձրացել: Այդ պատճառով, երբ կրակը բարձրացել է վերև և վնասել լարերը, խափանվել է էլեկտրաէներգիան առևտրի կենտրոնում: Այդ պահից «Зимняя вишня» առևտրի կենտրոնում խավար է պատել:

Մանկական խաղասենյակի առաստաղը ծածկող պարանները, որոնք վառվում էին, սկսել են ընկնել տարբեր ուղղություններով: Տեղի աշխատակիցները սկսել են կանխել հարևան սենյակներում ծխի և կրակի տարածումը:

Կատեգորիա: Պատահարներ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 824 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz