loading...

Ո՞ւր է կորել 21-ամյա աղջիկը. մանրամասներ
18.05.2017, 16:43

Ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող 21-ամյա Շուշան Ավետիսյանը, մեր տեղեկություններով, երեկ զանգահարել է ծնողներին եւ ասել, որ իրեն չփնտրեն, իր հետ ամեն ինչ լավ է:

Թե ինչու է թաքնվում Ավետիսյանը, դեռ պարզ չէ: Մեզ հաջողվեց ճշտել, որ 21-ամյա Շուշան Ավետիսյանը բնակվում է Խարբերդի ամառանոցներից մեկում, ծնողների, քրոջ եւ եղբոր հետ:

Տեղեկացանք, որ հայրը երթուղայինի վարորդ է, ապրում են սոցիալապես նորմալ պայմաններում: Շուշան Ավետիսյանը ազատություն է սիրում, համենայնդեպս այդպես են նկարագրում նրան: Երեկ, երբ տեղեկացել է, որ ոստիկանությունն իրեն փնտրում է, անծանոթ հեռախոսահամարից զանգահարել է ծնողներին, ասել, որ լավ է, իրեն չփնտրեն ու անջատել է հեռախոսը:

Շուշան Ավետիսյանը տանից դուրս է եկել ապրիլի 28-ի երեկոյան եւ մինչ այսօր չի վերադարձել: 21-ամյա աղջկան որոնում են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները: Նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ. ոստիկանությունը կոչ է անում Շուշան Ավետիսյանի մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտական բաժին։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 5 օր առաջ էլ որոնում էր 17-ամյա Ա. Հակոբյանին: Վերջինս մայիսի 8-ից դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել: Մայիսի 12-ին Հակոբյանը ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ բացատրություն տվել: Նա ոստիկաններին ասել է, որ Երեւանում զբոսելիս է եղել:

Կատեգորիա: Պատահարներ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 706 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz